Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերակառուցվում է Լենուղի բնակավայրի ջրամատակարարման ցանցը
13.10.2022
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրում վերակառուցվում է ջրամատակարարման ցանցը, որը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 62.3 մլն դրամ, որից 40%ը համաֆինանսավորվում է համայնքի, իսկ 60%-ը՝ պետության կողմից:
Կապալառու կազմակերպությունը «Սյունիք» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «Բագարանի Բարիք» ՓԲԸ-ն:
1960-1970-ական թթ-ին կառուցված վթարային վիճակում գտնվող Լենուղու ջրամատակարարման ցանցի վերակառուցման ծրագրով նախատեսվում է փոխել ջրամատակարարման ցանցը՝ տեղադրելով ընդհանուր 6100 գծմ (ներառյալ ներտնային ցանցերը) երկարությամբ խմելու ջրի պոլիէթիլենային բարձր ճնշման խողովակներ, հակահրդեհային հիդրանտներ, նոր դիտահորեր և բաշխիչ փականներ։ Նախատեսվում է նաև վերակառուցել խորքային հորերի բաշխիչ աշտարակները, մաքրել ժանգից և ներկել՝ հակակոռոզիոն ներկով։