Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում բնակվող մի խումբ արցախցի երեխաներ բժշկական վերականգնողական ծրագիր կանցնեն Սլովենիայի Հանրապետությունում

14.10.2022

Սլովենիայի Հանրապետության նախաձեռնությամբ ԵԱՀԿ-ում Ավստրիայի մշտական ներկայացուցչության համաֆինանսավորմամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Արմավիրի մարզպետարանի գործուն աջակցությամբ Արմավիրի մարզում բնակվող մի խումբ արցախցի երեխաներ մեկնել են Սլովենիայի Հանրապետություն:

Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանի գլխավորությամբ մեկնած փոքրիկները հոկտեմբերի 14-22-ը Սլովենիայի Կարմիր Խաչի Առողջության և երիտասարդության հանգստավայրում՝ Դեբելի Ռտիչում, հնարավարություն կունենան համապատասխան բժշկական վերականգնողական ծրագիր անցնել, որը կընդգրկի տարբեր թերապիաներ, ներառյալ՝ հիդրոթերապիա, շնչառական ֆիզիոթերապիա, դիմադրողականությունն ամրապնդող վարժություններ և հարուստ կրթական ու սոցիալական միջոցառումներ:

Հավելենք, որ նախորդ օրը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նախարարությունում ընդունել են ծրագրի մասնակից երեխաներին, զրուցել վերջիններիս նախասիրությունների, հետաքրքրությունների և իրականացվող ծրագրից սպասվող ակնկալիքների մասին:

Աղբյուր՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50