Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խաղահրապարակի բացում Արմավիրի երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոնի այգում
24.10.2022
ՀՀ Արմավիրի մարզպետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում «Արմավիր» բժշկական կենտրոնի երեխայի զարգացման և վերականգնողական բաժանմունքի այգում կառուցվել է խաղահրապարակ, որի բացման արարողությանն այսօր ներկա է գտնվել մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել բոլոր բարերարներին, ընկերներին, ովքեր իրենց ներդրումն ու օժանդակությունն են ունեցել խաղահրապարակը կյանքի կոչելու գործում: Բարձր գնահատելով նման հայրենանվեր աշխատանքը՝ Էդվարդ Հովհաննիսյանը կարևորել է վերականգնողական կենտրոնի դերն ու նշանակությունը երեխայի կյանքում՝ նշելով, որ յուրաքանչյուր ոք պետք է ջանք ու եռանդ չխնայի փոքրիկների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար, իսկ մարզային իշխանությունը պատրաստակամ է անել հնարավորը՝ առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ:
Խաղահրապարակը նախատեսված է վերականգնողական կենտրոն հաճախող հոգեբանական, լեզվական, հենաշարժողական, մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հետ խաղային թերապիաներ անցկացնելու համար, ինչը մեծապես կնպաստի Կենտրոնի գործունեությանը: