Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի հայուհիների շնորհիվ նվաճումներ են գրանցվել հայկական սպորտում

24.10.2022

ՀՀ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակչուհի Անի Հովսեփյանի շնորհիվ հայկական բռնցքամարտում պատմական արդյունք է գրանցվել: Նա Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցկամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնի նկատմամբ և արժանացել Եվրոպայի մեծահասակների չեմպիոնի կոչմանը:

Արմավիրի քաղաքի մարզուհի 63 կգ քաշային Սոնա Հարությունյանն էլ մրցել է վրացի Տեկլե Լամինիձեի հետ ու հաղթել 5:0 հաշվով՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

Նշենք, որ հայ բռնցքամարտիկները պատմության մեջ առաջին անգամ են մեդալներ նվաճում բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում։

Իսկ ահա ծանրամարտում Արաքս համայնքի Ջրառատ գյուղի բնակիչ Միլենա Խաչատրյանը Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում երկամարտի 219կգ արդյունքով է դարձել չեմպիոն։ Միաժամանակ Միլենան նվաճել է պոկում(99կգ) և հրում(120կգ) վարժությունների փոքր ոսկե մեդալներ։

Շնորհավորում ենք հայուհիներին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49