Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է Բաշկորտոստանի Հանրապետության պատվիրակությանը

01.11.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Բաշկորտոստանի Հանրապետության Արտաքին տնտեսական կապերի և խորհրդարանական գործունեության նախարարի առաջին տեղակալ Լենա Իզատովայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ մարզպետը կարևորել է համագործակցություն սկսելու և զարգացնելու նպատակով կազմակերպված հանդիպումը: Էդվարդ Հովհաննիսյանը պատվիրակությանն ընդհանուր տեղեկություն է ներկայացրել Արմավիրի մարզի վերաբերյալ՝ ընդգծելով հիմնական առանձնահատկություններն ու փոխգործակցության հնարավորությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Լենա Իզատովան իր հերթին ներկայացրել է Բաշկորտոստանի Հանրապետությունը, նրա տնտեսության, արդյունաբերության և այլ ոլորտների գործունեությունը՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցություն սկսել տարբեր ուղղություններով: Կարևորելով երկկողմ կապերի սերտացումը և առարկայական համագործակցությունը՝ պատվիրակության ղեկավարը մարզպետին փոխադարձ այցով հրավիրել է Բաշկորտոստանի Հանրապետություն՝ մասնակցելու մայրաքաղաք Ուֆայում դեկտեմբերի 14-17-ն անցկացվելիք «Միջազգային բիզնես շաբաթ» ֆորումին:

Պատվիրակության այցն Արմավիրի մարզ ամփոփվել է համագործակցության ծրագրերի շուրջ պայմանավորվածություններով և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50