Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
164 մլն 585.6 հազ․ դրամ` 2021-22 թթ. Արմավիրի մարզի համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերի պետական բյուջեի մասնաբաժնի հատկացմանը
03.11.2022
Կառավարության այսօրվա նիստում կայացված համապատասխան որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 164 մլն 585.6 հազ․ դրամ` 2021-22 թվականներին մարզի Փարաքար և Բաղրամյան խոշորացված համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար։
Հիշեցնենք՝
• Փարաքար համայնքի Վ.Սարգսյան քաղամասի կոյուղագծի կառուցում և Էրեբունի փողոցի կոյուղագծի նորոգման աշխատանքներ- 17,330.1 հազ. դրամ
• Բաղրամյան համայնքի Բաղրամյան բնակավայրի Իսահակյան և
Ա. Խաչատրյան փողոցների և Քարակերտ բնակավայրի
Հ. Թումանյան փողոցի գազիֆիկացում /Քարակերտ բնակավայր/ -2,610.5 հազ. դրամ
• Բաղրամյան համայնքի Բագարան գյուղի ջրամատակարարման ցանցի, ջրի կուտակման ավազանի և պոմպակայանի կառուցման և Արգինա գյուղի ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքներ /Բագարան բնակավայր/-105,869.4 հազ. դրամ
• Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի Բյուզանդի, Իսահակյան, Պ. Սևակի, Հ. Շիրազի, Հ. Թումանյան փողոցների, Հուշակերտ բնակավայրի 5-րդ փողոցի, 5-րդ և 4-րդ փողոցները իրար միացնող հատվածի, Շենիկ բնակավայրի Մ. Մելքոնյան փողոցի, Երվանդաշատ բնակավայրի Ազատության և Սահմանապահների, Դալարիկ բնակավայրի Շահումյան փողոցի, Վանանդ բնակավայրի Ա. Մարտիրոսյան փողոցի ասֆալտապատում /Հուշակերտ, Երվանդաշատ, Վանանդ բնակավայրեր/- 38,775.6-հազ. դրամ