Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպեը մասնակցել է «Ոսկե աշուն» համայնքային միջոցառմանը

04.11.2022

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մեծամոր միավորված համայնքի Ալաշկերտ բնակավայրում այսօր ներկա է գտնվել «Ոսկե աշուն» խորագիրը կրող համայնքային միջոցառմանը, որին համայնքի դպրոցի և նախակրթարանի սաները հանդես են եկել երգ ու պարով, գեղարվեստական տարբեր կատարումներով:

Ողջունելով ներկաներին և խոսելով մանկության հաճելի հիշողությունների մասին՝ մարզպետը նշել է, որ հպարտություն է ապրում՝ գտնվել հայրենի կրթօջախում կազմակերպված նման միջոցառմանը: էդվարդ Հովհաննիսյանը կարևորել է մշակութային միջոցառումները, որոնք հնարավորություն են տալիս ազգային արժեքներով կրթել ու դաստիարակել աշակերտներին և այդ ամենը փոխանցել սերնդեսերունդ:

Ցերեկույթի գեղարվեստական մասի ավարտին մարզպետը շրջել է բերք ու բարիքով, ազգային խոհանոցի ուտեստներով լի սեղաններ ներկայացնող տաղավարներում:

Մրցանակային տեղեր զբաղեցնելու համար տաղավարները միմյանց հետ մրցել են «Երիտասարդ ձեռներեցներ», «Լավագույն մտահղացում», «Հեքիաթային տաղավար» ու մի շարք այլ անվանակարգերում։ Լավագույնները մարզպետի կողմից արժանացել են պատվոգրերի:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36