Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի ԲԿ-ում բացվել է Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի հուշաքանդակը

05.11.2022

<<Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն>>-ում այսօր տեղի է ունեցել Զարիշատ (Արամ) Մկրտչյանի հուշաքանդակի բացման արարողությունը, որին հանրապետության լավագույն բժիշկների, մարզի առողջապահական հաստատությունների ղեկավարների և աշխատակիցների հետ ներկա է գտնվել ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը։

Ողջունելով ներկաներին և բարձր գնահատելով մեծանուն բժշկի հարազատների հուշաքանդակ պատրաստելու նախաձեռնությունը՝ մարզպետի խորհրդականը ներկայացրել է Արամ Մկրտչյանի կենսագրության որոշ դրվագներ և խոսել նրա կատարած գործերի մասին։

Միջոցառումը շարունակվել է <<Կոլիտրավմայի բուժսպասարկումը մարզում>> թեմայով դասախոսությամբ, որտեղ փորձի փոխանակման նպատակով հայտնի օրթոպեդ-վնասվածքաբաններ Ատոմ Տեր-Գրիգորյանը, Նորայր Զաքարյանը, կրծքային վիրաբույժ Շահեն Դանիելյանը ներկայացրել են իրենց մասնագիտական հմտություննեերը՝ խոսելով գործնականում հանդիպող մի շարք երևույթների մասին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36