Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավարտվել են Երվանդաշատ բնակավայրի մշակույթի տան տանիքին արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման աշխատանքները
07.11.2022
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում հավանության արժանացած Բաղրամյան համայնքի Երվանդաշատ բնակավայրի մշակույթի տան տանիքին 25կՎտ հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման աշխատանքներն ավարտվել են:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 8.861 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 63.5%, իսկ համայնքի մասնակցությունը՝ 35.5%:
Կապալառու կազմակերպությունը «Սոլարա» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «ԳՐԻՏԻԳ» ՍՊԸ-ն:
Իրականացված ծրագրով խնայվելու են համայնքի բյուջեից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց վճարվող գումարները:
Հավելենք, որ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Երվանդաշատում ավարտվել է նաև Ազատության և Սահմանապահների փողոցների ասֆալտապատումը: