Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Հայրենիքս ու մայրիկս» խորագրով ցերեկույթ Մրգաշատի Վ. Ափոյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում
09.11.2022
ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատի Վ. Ափոյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Հայրենիքս ու մայրիկս» խորագրով ցերեկույթը, որն իրականացել է «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի, Շվեդիայի և ԱԶԿ-ի կողմից հովանավորված «Քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը Արմավիրի մարզում» ծրագրի շրջանակում :
Այս միջոցառումով փոխվում է ներառականության ընկալումը, ոչ թե զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաներն են ներառվում, այլ մենք ենք ներառվում նրանց զարմանալի պարզ ու բարդ աշխարհ:
Միջոցառման կարևոր նպատակներից է փոխել հանրության մտածելակերպը և ուշադրությունը սևեռել այն հանգամանքին, որ անկախ մտավոր և ֆիզիկական հնարավորություններից, մարդիկ ունեն հավասար իրավունքներ:
Ցերեկույթին ներկա են գտնվել ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գայանե Հարությունյանը, Արմավիրի ՏՄԱԿ-ի, ԱԶԿ-ի ներկայացուցիչներ, հյուրեր: