Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ
09.11.2022
Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի գործընկերներ,
Շնորհավորում եմ բոլորիդ տեղական ինքնակառավարման համակարգի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ:
Հայաստանի անկախ հանրապետության կառավարման ինստիտուտի զարգացման համար կարևորագույն ձեռքբերումներից է տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումը, որն իր գոյության ողջ ընթացքում կայացման դժվարին ուղի է անցել:
Նախորդ տարի Արմավիրի մարզում տեղի ունեցած համայնքների խոշորացումով մարզի ՏԻՄ պատմության մեջ սկսվեց մի նոր փուլ՝ լի բազմաթիվ խնդիրներով ու բարդություններով: Այդուհանդերձ, նորաստեղծ ՏԻՄ-ը հաղթահարում է իր առջև ծառացած ցանկացած խոչընդոտ՝ բոլորիս համախմբված ու նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ: Արվում է հնարավորն ու անհնարինը՝ ստեղծելու մի ամրակուռ շղթա, որի օղակները, մեկը մյուսին լրացնելով, նպաստում են մարզի զարգացմանն ու առաջընթացին:
Կարևոր եմ համարում նշել, որ տարածքային մարմինների համաչափ և կայուն զարգացումը կառավարության առաջնահերթություններից է, որոնց միտված բարեփոխումները սուբվենցիոն և այլ ծրագրերի տեսքով նպաստում են համայնքային ենթակառուցվածքների, բնակչության կենսամակարդակի բարելավմանը:
Հարգելի ավագանիներ, համայնքային ծառայողներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, համոզված եմ, որ մեր պատասխանատու աշխատանքի շնորհիվ օրըստօրե մեծանալու է քաղաքացիների հավատը տեղական ինքնակառավարման մարմինների հանդեպ: Կոչ եմ անում մեծագույն համբերատարությամբ մշտապես լինել բնակչի կողքին, ականջալուր լինել նրա խնդրին՝ այդ կերպ ամրապնդելով առկա ձեռբերումներն ու էլ ավելի զարգացնելով ՏԻՄ համակարգը, քանի որ հանրության խնդիրների լուծումը և համայնքային իշխանության գործունեության արդյունավետությունը պետության առաջընթացի գրավականն են:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ՝ մաղթելով արժանապատվորեն կրել համայնքային ծառայողի կոչումը: