Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարությունը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի չորս համայնքի նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու մասին որոշման նախագիծը
10.11.2022
Այսօր տեղի ունեցած նիստի օրակարգային չզեկուցվող հարցերի շրջանակում կառավարությունը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արաքս, Բաղրամյան և Մեծամոր համայնքներին ՀՀ պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արմավիրի մարզպետարանին 67 մլն 808.2 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի՝
• Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգում և Ոսկեհատ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգում/Ոսկեհատ բնակավայր/ - 26556.6 հազ. դրամ
• Արաքս համայնքի Ջրառատ գյուղի Թումանյան, Վ.Մամիկոնյան, Իսահակյան փողոցների և Ակնաշեն գյուղի 18-րդ փողոցի գազիֆիկացում /Ակնաշեն բնակավայր/- 5888.8 հազ. դրամ
• Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի մշակույթի տան տանիքի վրա արևային համակարգի տեղադրման և Երվանդաշատ բնակավայրի մշակույթի տան տանիքին 25կՎտ հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման աշխատանքներ- 16565.9հազ. դրամ
• Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի և Արտաշար բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում /Արտաշար բնակավայր/- 18796.9 հազ. դրամ: