Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է «Հայ դպրոց» հիմնադրամի ներկայացուցիչներին

11.11.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահ Մոնե Տեր-Գրիգորյանին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին:

Մարզպետին ներկայացվել է, որ հիմնադրամի շնորհիվ Արմավիրի մարզի մի շարք դպրոցներ և մանկապարտեզներ ապահովվել են նոր գույքով, ինչպես օրինակ՝ աշակերտական սեղաններ, աթոռներ, ուսուցիչների համար նախատեսված պարագաներ, գրատախտակներ, գրապահարաններ և այլ դպրոցական պարագաներ: Հաջողությամբ ավարտին հասցնելով մի շարք ծրագրեր՝ «Հայ դպրոց» հիմնադրամը 2023 թվականին նախատեսել է տրամադրել Արմավիրի մարզի Ալաշկերտի, Արմավիրի դպրոցներին մասնակի և Արևաշատի, Տանձուտի, Արմավիր քաղաքի N9 հիմնական դպրոցներին ամբողջական գույք:

Ողջունելով հյուրերի այցը և բարձր գնահատելով Արմավիրի մարզում հիմնադրամի ծավալած գործունեությունը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու ընթացիկ և նախատեսվող ծրագրերի իրականացմանը՝ ի բարօրություն մարզի կրթօջախների և հիմնադրամի համագործակցության ու զարգացման:

Մոնե Տեր-Գրիգորյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ կարևորելով փոխգործակցությունն ու հաջողություններ մաղթելով հետագա նախաձեռնություններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50