Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեծամոր քաղաքում խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են
15.11.2022
Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները:
Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 10.16 մլն դրամ է, որի 54.1%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, իսկ 45.9%-ը՝ համայնքի:
Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ:
Կապալառու կազմակերպությունը «Արմ Մեգա Գրուպ» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «ՆՈ ՕՆԱ» ՍՊԸ-ն:
Սուբվենցիոն ծրագրով Մեծամոր քաղաքում կառուցվում է թվով 33 բազմաբնակարան շենքերի խմելու ջրամատակարարման ներքին ցանց՝ 2020 գծմ երկարությամբ: Նախատեսվում է փոխարինել շենքերի նկուղային հարկերի խողովակները։
Աշխատանքների արդյունքում շուրջ 1117 տնտեսություն կապահովվի անխափան ջրամատակարարմամբ: