Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետն այցելել է Փարաքար միավորված համայնք

17.11.2022

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Փարաքար միավորված համայնքի Պտղունք, Նորակերտ, Բաղրամյան և Այգեկ բնակավայրեր՝ ծանոթանալու համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով մեկնարկած շինաշխատանքներին:

Պտղունքում փոխմարզպետը հետևել է Ագաթանգեղոս փողոցի գազաֆիկացման աշխատանքներին, որոնք իրականացվում են 12,5 մլն․ դրամ պայմանագրային արժեքով 45% պետության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ: Համայնքային իշխանության պատասխանատուները փոխմարզպետին հայտնել են, որ ծրագրի ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ: Շինարարական աշխատանքների համար մրցույթում հաղթած ընկերությունը «Սոլար Ցենտր» ՍՊԸ-ն է։

Այնուհետև Առնակ Ավետիսյանը ծանոթացել է Պտղունք բնակավայրում խաղահրապարակների կառուցման և գոյություն ունեցած խաղահրապարակների վերանորոգման ու վերազինման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 19,7 մլն․ դրամ, որի 70%-ը համաֆինանսավորվում է համայնքի, իսկ 30%-ը՝ պետության կողմից։

Նորակերտում Առնակ Ավետիսյանին ներկայացվել են խաղահրապարակների կառուցման և գոյություն ունեցած խաղահրապարակների վերանորոգման ու վերազինման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 15, 017մլն․ դրամ է, որից 70% համայնքի, իսկ 30% պետության համաֆինանսավորմամբ:
Կապալառու ընկերությունը՝ «Նժդեհ Անդրիասյան Հովհաննեսի» ԱՁ-ն է։

Բաղրամյան բնակավայրում էլ փոխմարզպետը ծանոթացել է 137,2 մլն․ դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրով իրականացվող փողոցների տուֆով սալարկման աշխատանքներին, որի 45 %-ը համաֆինանսավորում է պետությունը, իսկ 55 %-ը՝ համայնքը:
Կապալառու ընկերությունը «Ռադիկ Շին» ՍՊԸ-ն է:

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի համայնքային շրջայցի վերջին կանգառը Այգեկ բնակավայրն է, որտեղ իրականացվում են փողոցների 1100 գծմ երկարությամբ ասֆալտապատման աշխատանքներ: 107,5մլն․ դրամ ընդհանուր պայմանագրային արժեքով ծրագրի 65 %-ը համաֆինանսավորում է համայնքը, իսկ 35 %-ը՝ պետությունը:
Կապալառու ընկերությունը «Ադիբեկ» ՍՊԸ-ն է։

Ամփոփելով շրջայցը՝ փոխմարզպետը ոլորտային պատասխանատուներին հորդորել է ամենայն լրջությամբ վերաբերվել իրականացվող աշխատանքների որակյալ և պայմանագրով սահմանված ժամկետում կատարելուն՝ ընդգծելով, որ մարզպետարանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել համայնքային ծրագրերի ընթացքը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50