Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզի պատվիրակությունը ԳԴՀ-ում մասնակցել է «Հայաստանի օր» խորագիրը կրող միջոցառմանը

18.11.2022

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բուրգենլանդ կատարած այցի շրջանակներում Արմավիրի մարզի պատվիրակությունը մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելել է Ֆրիդրիխ Նիցշեի տուն-թանգարան, Նաումբուրգի գիմնազիա (Domgymnasium), ծանոթացել կրթօջախի գործունեությանը:

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մագդեբուրգ քաղաքում էլ մարզի պատվիրակությունը մասնակցել է Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգի հրավերով կազմակերպված «Հայաստանի օր» խորագիրը կրող խորհրդարանական երեկոյին:

Միջոցառումն իր բնույթով առաջինն է, և Հայաստանն ընտրվել է որպես բարեկամ և ժողովրդավարական երկիր: Կարևորվել է հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցությունը, որը լրացնում և հարստացնում է միջպետական գործունեությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-12-02 22:58:34