Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պետական բյուջեի միջոցներով Արմավիրի մարզի մի շարք կրթական հաստատություններում շենքային ու գույքային բարելավման, ինչպես նաև մարզադահլիճների կառուցման աշխատանքներ կիրականացվեն
24.11.2022
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել 1 մլրդ 933 մլն 373.9 հազար դրամի վերաբաշխում, որի շրջանակում նախատեսվում է ապահովել մի շարք դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավումը:
Նախատեսվում է գումար տրամադրել Արմավիրի մարզի մի շարք կրթական հաստատություններին, մասնավորապես՝
- 1,713.4 հազար դրամ -«Արմավիրի N 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` ճաշարանի և սանհանգույցների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
- 6,448.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Արմավիրի N 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի շենքի պատուհանների փոխարինման աշխատանքների ձեռքբերման համար.
- 3,696.2 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ալաշկերտի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
- 4,541.1 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Եղեգնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի շենքի պատուհանների փոխարինման աշխատանքների ձեռքբերման համար.
- 6,688.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Մրգաշատի Մ. Մաղաքյանի անվան N2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` սանհանգույցների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
- 11,565.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Նոր Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` մարզադահլիճի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
- 56,307.2 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` ջեռուցման համակարգի կառուցման և պատուհանների փոխարինման աշխատանքների ձեռքբերման համար.
- 4,189.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Վաղարշապատի Ռ. Պատկանյանի անվան հ․9 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի շենքի աստիճանավանդակի և ճաշարանի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
- 5,238.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Աղավնատան Ղ. Աբգարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
- 9,782.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքների ձեռքբերման համար.
- 8,824.9 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ջրառատի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` ճաշարանի և սանհանգույցների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
- 10,818.4 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
- 990.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Արմավիրի N 9 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի կաթսայատան կաթսաների աշխատանքների ձեռքբերման համար.
Տրամադրված գումարի շրջանակում նախատեսվում է նաև Արմավիրի մարզում հանրակրթական կրթություն իրականացնող հետևյալ ուսումնական հաստատությունների նոր մարզադահլիճների կառուցում և մարզական օբյեկտի շինարարություն.
- «Արտիմետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 26,235.8 հազ. դրամ
- «Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-130,489.7 հազ. դրամ
- «Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց » ՊՈԱԿ-911.5 հազ. դրամ
- «Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-51,103.4 հազ. դրամ
- «Արմավիրի N 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-9,588.7 հազ. դրամ
- Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի-219,198.3 հազ. դրամ