Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հետևել է «Էջմիածին ԲԿ»-ի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

25.11.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է «Էջմիածին ԲԿ», հետևել բժշկական հաստատությունում պետական աջակցությամբ իրականացվող 1 մլրդ 400 մլն դրամ արժողությամբ կապիտալ վերանորոգման աշխատանքներին:

Մարզպետին ներկայացվել է, որ աշխատանքների մեկնարկով պայմանավորված գործող բաժանմունքները տեղակայվել են կառույցի տարբեր հատվածներում: Միաժամանակ վստահեցվել է, որ իրականացվող աշխատանքների արդյունքում բնակչության բուժսպասարկման որակը չի տուժելու:

Մարզպետը բուժհաստատության տնօրեն Գոռ Ասատրյանի ուղեկցությամբ հետևել է նաև նախատեսվող նոր մասնաշենքի տարածքում ընթացող աշխատանքներին:

Կարևորելով «Էջմիածնի ԲԿ» ՓԲԸ-ի հիմնանորոգման գործընթացը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ շինաշխատանքները բնականոն ընթացքի մեջ են, անհրաժեշտ է դրանք ավելի ինտենսիվ դարձնել: Մարզպետը հույս է հայտնել, որ աշխատանքները կիրականացվեն պայմանագրով սահմանված ժամկետներում՝ ապահովելով որակական բոլոր չափանիշները:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50