Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընթացքի մեջ են Ապագա բնակավայրի այգու կառուցապատման աշխատանքները
01.12.2022
2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են Արաքս համայնքի Ապագա բնակավայրի այգու կառուցապատման աշխատանքները:
Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 9.98 մլն դրամ է, որի 45%-ը համաֆինանսավորվում է համայնքի, իսկ 55%-ը՝ պետության կողմից:
Իրականացվող աշխատանքների ընթացքում նախատեսվում է կառուցապատել Ապագայի 694 քմ մակերեսով այգին, որտեղ բնակիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը տված հերոսների հիշատակին:
Կապալառու ընկերությունը «Սյունիք» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «Բագարանի Բարիք» ՓԲԸ-ն։
Հավելենք, որ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Ապագայում ընթացքի մեջ են նաև մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները: