Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարությունը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի երեք համայնքի նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու մասին որոշման նախագիծը
01.12.2022
Կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի Խոյ, Արաքս և Բաղրամյան համայնքներին ՀՀ պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արմավիրի մարզպետարանին 66 մլն 848.2 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի՝
- Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրում չգազաֆիկացված` Ն. Շնորհալի, Վ. Աճեմյան, Վ. Տերյան, Տիգրան Մեծ և Գ. Նարեկացու փողոցների 2413 գծմ երկարությամբ գազատարի անցկացում (աշխատանքների 90 %-ը կատարված) - 15,397.4 հազ. դրամ
- Խոյ համայնքի Արշալույս բնակավայրում 5600մ. երկարությամբ փողոցային լուսավորության ցանցի անցկացում 135 լեդ լամպերով (ավարտված)- 4,546.8 հազ. դրամ
- Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի մանկապարտեզի մի հատվածի վերանորոգում- 3,411.9 հազ. դրամ
- Բաղրամյան համայնքի Բաղրամյան բնակավայրի Արցախի 37/1 հասցեի բազմաբնակարան շենքի 365 քմ մակերեսով տանիքի վերանորոգում (ավարտված)- 4,164.1 հազ. դրամ
- Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Շահումյան փողոցի 300մ. հատվածի ասֆալտապատում (ավարտված)- 5,843.2 հազ. դրամ
- Բաղրամյան համայնքի Արգինա բնակավայրի 3000մ. ջրամատակարարման ներքին ցանցի ջրաչափման հանգույցների կառուցման աշխատանքներ (ավարտված)- 33,484.8 հազ. դրամ