Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարությունը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի երեք համայնքի նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու մասին որոշման նախագիծը

01.12.2022

Կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի Խոյ, Արաքս և Բաղրամյան համայնքներին ՀՀ պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արմավիրի մարզպետարանին 66 մլն 848.2 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի՝

  • Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրում չգազաֆիկացված` Ն. Շնորհալի, Վ. Աճեմյան, Վ. Տերյան, Տիգրան Մեծ և Գ. Նարեկացու փողոցների 2413 գծմ երկարությամբ գազատարի անցկացում (աշխատանքների 90 %-ը կատարված) - 15,397.4 հազ. դրամ
  • Խոյ համայնքի Արշալույս բնակավայրում 5600մ. երկարությամբ փողոցային լուսավորության ցանցի անցկացում 135 լեդ լամպերով (ավարտված)- 4,546.8 հազ. դրամ
  • Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի մանկապարտեզի մի հատվածի վերանորոգում- 3,411.9 հազ. դրամ
  • Բաղրամյան համայնքի Բաղրամյան բնակավայրի Արցախի 37/1 հասցեի բազմաբնակարան շենքի 365 քմ մակերեսով տանիքի վերանորոգում (ավարտված)- 4,164.1 հազ. դրամ
  • Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Շահումյան փողոցի 300մ. հատվածի ասֆալտապատում (ավարտված)- 5,843.2 հազ. դրամ
  • Բաղրամյան համայնքի Արգինա բնակավայրի 3000մ. ջրամատակարարման ներքին ցանցի ջրաչափման հանգույցների կառուցման աշխատանքներ (ավարտված)- 33,484.8 հազ. դրամ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49