Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԻՐԱԶԵԿՈՒՄ
06.12.2022
Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։
Օրվա առիթով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել են մարզային այցելություններ ու քաղաքացիների ընդունելություններ, որոնց ընթացքում անձանցից կընդունվեն անհատական դիմումներ, ըստ անհրաժեշտության կտրամադրվի խորհրդատվություն և կիրականացվի ուղղորդում։
Հանդիպման մասնակիցներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները կներկայացնեն նաև Պաշտպանի սահմանադրական մանդատը:
Հարգելի՛ արմավիրցիներ,
Տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզում քաղաքացիների ընդունելությունը կկազմակերպվի ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում, դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-18:00-ն:
Հասցեն՝ ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Աբովյան 71: