Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընթացքի մեջ են Ջրառատ բնակավայրի ջրամատակարարման ցանցի շինարարական աշխատանքները

06.12.2022

Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրի ջրամատակարարման ցանցի շինարարական աշխատանքները:

Ծրագրի պայմանագրային արժեքը 20.3 մլն դրամ է, որի 60%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, իսկ 40%-ը՝ համայնքի:

Կապալառու կազմակերպությունը «Արթշինստրոյ» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «ՄԱՀԳ» ՍՊԸ-ն:

Ծրագրով նախատեսվում է Ջրառատ գյուղում կառուցել 3100 գծ.մ երկարությամբ ջրագիծ:

Աշխատանքների իրականացման արդյունքում 190 տնտեսություն կապահովվի անխափան ջրամատակարարմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50