Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ներքին աուդիտի կոմիտեի նիստը

07.12.2022

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել ներքին աուդիտի կոմիտեի նիստը, որը վարել է մարզպետ, աուդիտի կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում քննարկվել են «Մեծամորի ԲԿ» ՓԲԸ, «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ, «Էջմիածին ԲԿ» ՓԲԸ, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ, Արմավիրի մարզի ՔԵվօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի մանուկներ» ՓԲԸ կազմակերպություններում իրականացված ներքին աուդիտի աշխատանքների արդյունքները՝ աուդիտորական հաշվետվություններն ու եզրակացությունները:

Ամփոփելով օրակարգային և ընթացիկ հարցերի քննարկումը` մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը բուժհաստատությունների տնօրեններին հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնել աուդիտի արդյունքում արձանագրված խախտումներն ու թերությունները՝ ընդգծելով ամենայն լրջությամբ վերաբերվել իրենց կողմից իրականացվող գործառույթներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50