Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործադիրը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի երեք համայնքի նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու մասին որոշման նախագիծը

08.12.2022

Կառավարության այսօրվա նիստում կայացված համապատասխան որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 66 մլն 782.8 հազար դրամ ` մարզի Մեծամոր, Արաքս և Բաղրամյան համայնքներին ՀՀ պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով, ըստ որի՝

  • Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրերի գազաֆիկացում- 23333 հազ. դրամ
  • Արաքս համայնքի Արաքս գյուղի Դրոյի փող. 3 հասցեում գտնվող մանկապարտեզի բակի և մշակույթի տան հարակից այգու բարեկարգում- 6101.3 հազ. դրամ
  • Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրում Բյուզանդի, Իսահակյան, Պ.Սևակի, Հ Շիրազի, Հ.Թումանյան փողոցների ասֆալտապատում - 25279.7 հազ. դրամ
  • Բաղրամյան համայնքի Բաղրամյան բնակավայրի Իսահակյան և Ա.Խաչատրյան փողոցների գազիֆիկացում- 12068.8 հազ. դրամ:
     

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50