Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընթացքի մեջ և ավարտական փուլում են Դալարիկ բնակավայրի Կոմիտասի փողոցի 13 բազմաբնակարան շենքի տանիքի վերակառուցման և Բաղրամյան 18 բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքները
08.12.2022
Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ և ավարտական փուլում են Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Կոմիտասի փողոցի 13 բազմաբնակարան շենքի տանիքի վերակառուցման և Բաղրամյան 18 բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքները:
Կոմիտասի փողոցի 13 բազմաբնակարան շենքի տանիքի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը 10.5 մլն դրամ է, որի 40%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, 55%-ը՝ համայնքի, իսկ 5%-ը բնակիչների կողմից:
Կապալառու կազմակերպությունը «Դավ-Ալեքս Պրոեկտ» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «Բագարանի Բարիք» ՓԲԸ-ն:
Դալարիկ բնակավայրի Բաղրամյան 18 բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը 16.2 մլն դրամ է, որի 55%-ը համաֆինանսավորում է համայնքը, 40%-ը՝ պետությունը և 5%-ը բնակիչները:
Կապալառու կազմակերպությունը «Մ.Ս. Հոլդինգ» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «Հայր և որդի Պետրոսյաններ» ՍՊԸ-ն:
Իրականացվող աշխատանքների արդյունքում Դալարիկ գյուղում վերանորոգվել է ընդամենը 963.4 քմ մակերեսով տանիք, որից Կոմիտաս փողոցի N 13 շենք՝ 473,4 քմ և Բաղրամյան 18 շենք՝ 490քմ։