Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը
13.12.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` մասնակցությամբ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի և ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի և մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետերի:
Արմավիրի մարզային զորակոչային հանձնաժողովը, ուսումնասիրելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից անհրաժեշտ հիմնավորումներով և պարզաբանումներով ներկայացված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից օրենքով սահմանված կարգով ազատվելու իրավունքից օգտվող, օրենքով նախատեսված և չնախատեսված դեպքերում ընտանեկան պայմաններից ելնելով տարկետման իրավունքից օգտվելու մասին մի շարք քաղաքացիների վերաբերյալ անձնական գործերում առկա փաստաթղթերը, ոլորտը համակարգող օրենսդրության շրջանակում ընդունել է համապատասխան որոշումներ: