Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել Շահումյանի ամբուլատորիայի բացմանը

14.12.2022

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Խոյ համայնքի Շահումյան բնակավայրում այսօր ներկա է գտնվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) «Կայուն համայնքներ» ծրագրի համագործակցությամբ վերանորոգված ամբուլատորիայի բացման արարողությանը:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով առողջապահական կենտրոնի բացման առթիվ՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի ՄԱԶԾ ղեկավարությանը ծրագրի իրականացման համար՝ կարևորելով որակյալ բուժսպասարկման դերը մարդկանց կյանքում: Նա վստահեցրել է, որ նման պայմաններում մասնագետները հաճույքով և ավելի մեծ պատասխանատվությամբ կիրականացնեն բնակչության առողջության առաջնային պահպանումը:

Նշելով Շահումյան համայնքում ընթացքի մեջ գտնվող արտաքին լուսավորության ցանցի կառուցման, դպրոցի մարզադահլիճի վերանորոգման և նախատեսվող այլ աշխատանքները՝ Էդվարդ Հովհաննիսյանն ընդգծել է, որ այդ ամենը վկայությունն է նրա, որ երկրի ղեկավարությունը բազմաթիվ ծրագրերի շարքում մեծ տեղ է հատկացնում համայնքային ենթկառուցվածքների զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարելավմանը:

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շրջել է նորաբաց կառույցում, ծանոթացել ամբուլատորիայի պայմաններին և բուժծառայությունների կազմակերպման հնարավորություններին:

Հավելենք, որ Շահումյան գյուղի բնակչությանը սպասարկող ամբուլատորիայի նախկին շենքը վատթար վիճակում է գտնվում: Այդ իսկ պատճառով համայնքապետարանի երկհարկանի շենքի առաջին հարկը վերանորոգվել է, կահավորվել և այսուհետ ծառայելու է որպես առաջնային բուժսպասարկման կենտրոն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50