Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«ՀՀ զինված ուժերում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ներդրման առանձնահատկությունները» թեմայով խորհրդակցություն Արմավիրի մարզպետարանում
14.12.2022
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել «ՀՀ զինված ուժերում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ներդրման առանձնահատկությունները» թեմայով հավաք-խորհրդակցություն՝ մարզի համայնքների ղեկավարների տեղակալների, համայնքապետարանների զորահավաքի գծով պատասխանատու պաշտոնատար անձանց, մարզում գործող միջին մասնագիտական, արհեստագործական և հանրակրթական ուսումնական հաստատությունների զինղեկների մասնակցությամբ:
Ներկայացվել և քննարկվել են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ներդրման առանձնահատկությունները, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի դրույթները, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու վերաբերյալ մանրամասներ:
Հանդիպման հիմնական նպատակն է զինղեկների և համայնքային պատասխանատուների միջոցով, ովքեր անմիջական շփում ունեն բնակչության և նախազորակոչային տարիքի երիտասարդների հետ, իրազեկել ու բարձրացնել գրավչությունը «Պաշտպան հայրենյաց» ծրագրի և վերոնշյալ օրենքի դրույթների նկատմամբ: