Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը

15.12.2022

Կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժամացրել Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում 88 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքը «Հայաստանի մանուկներ» (ՔՈԱՖ) բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելու որոշման նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» երկրորդ էկոհամակարգի բարեգործական ծրագիրը:

Ընկերության կողմից Բարեգործական ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ Արմավիրի մարզի, մասնավորապես Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղում, ինչպես նաև մարզի Բաղրամյան համայնքի գյուղերի ազգաբնակչության համար կստեղծվի նոր՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ուսումնական կենտրոն, Համագումարների կենտրոն, Միջոցառումների կենտրոն և սրճարան, Նորարարական գյուղատնտեսության բազմակողմանի ծրագրեր և զարգացման նախաձեռնություններ, «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ջեմրոցային տնտեսություն, Ժամանակակից սպորտային համալիր, Վերականգնողական էներգիայի կայան, Նորարարական բիզնես գազափարների կենտրոն և Ժամանակակից օժանդակ ենթակառուցվածքներ բաղադրիչներով «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» Արմավիր, որոնք կյանքի կկոչվեն առաջիկա տասնամյակում:

Օրակարգային մեկ այլ զեկուցմամբ էլ հավանության է արժանացել Արմավիրի մարզի համայնքներին ՀՀ պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արմավիրի մարզպետարանին 269 մլն 131.5 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի՝

  • Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի Չարենց թաղամասի հյուսիսային մասի կոյուղու կառուցում – 95,328.0հազ. դրամ
  •  Արաքս համայնքի Առատաշեն գյուղի մանկապարտեզի երկհարկանի մասնաշենքի կապիտալ վերանորոգում- 27,469.7 հազ. դրամ
  • Արաքս համայնքի Գայ գյուղի ջրահեռացման համակարգի մի մասի և ջրամատակարարման ցանցի կառուցում- 12,206.0 հազ. դրամ
  • Արաքս համայնքի Ջրառատ գյուղի ջրամատակարարման ցանցի կառուցում- 9,716.5 հազ. դրամ
  • Ֆերիկ համայնքի արտաքին լուսավորության ցանցի կառուցում- 1,641.7 հազ. դրամ
  • Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի 1 թաղամաս 13ա և 27 բազմաբնակարն շենքերի տանիքների հիմնանորոգում – 23,899.3 հազ. դրամ
  • Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի գազաֆիկացում-16,039.9 հազ. դրամ
  • Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում երաժշտական դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում-3,069.5 հազ. դրամ
  • Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի Չարենց-Բաղրամյան հատվածի հիմնանորոգում-31,781.7 հազ. դրամ
  • Արմավիր համայնքի Լենուղի գյուղի ջրամատակարարման ցանցի վերակառուցում-37,335.3 հազ. դրամ
  • Խոյ համայնքի Շահումյան բնակավայրի փողոցների լուսավորության ցանցի կառուցում-8,150.4 հազ.դրամ
  • Խոյ համայնքի Արագած բնակավայրի հուշարձան-պուրակի կառուցում-2,493.5 հազ. դրամ:
     

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36