Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընթացքի մեջ են Առատաշենի մանկապարտեզի երկհարկանի մասնաշենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները
16.12.2022
Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրում ընթացքի մեջ են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով նախատեսված մանկապարտեզի երկհարկանի մասնաշենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 39.24 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը՝ 70%, իսկ համայնքինը՝ 30%:
Իրականացվող աշխատանքների արդյունքում կապիտալ վերանորոգվում է
Առատաշենի 1045քմ մակերսով մանկապարտեզի երկհարկանի մասնաշենքը՝ նախատեսված 110 սաների համար:
Կապալառու կազմակերպությունը «Եղնիկիպես» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «Բագարանի Բարիք» ՓԲԸ-ն: