Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայկական պատվիրակությունը ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության մայրաքաղաք Ուֆայում մասնակցել է «Միջազգային բիզնես շաբաթ» 15-րդ հոբելյանական տնտեսական միջոցառմանը

16.12.2022

Դեկտեմբերի 14-ից 16-ը Ռուսաստանի Դաշնության Բաշկորտոստանի Հանրապետության մայրաքաղաք Ուֆայում անցկացվեց «Միջազգային բիզնես շաբաթ» 15-րդ հոբելյանական տնտեսական միջոցառումը, որին հատուկ հրավերով մասնակեց ՀՀ Արմավիրի մարզի պատվիրակույթունը՝ փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ։ Հայկական պատվիրակության կազմում էին Արմավիրի մարզը ներկայացնող համայնքային իշխանության պատասխանատուներ և գործարարներ։ Հոբելյանական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ավելի քան 50 բիզնես իրադարձություն, որին ելույթ են ունեցել միջազգային մակարդակի ավելի քան 500 խոսնակներ: Ֆորումին անձամբ և առցանց մասնակցում են 24 երկրների պատվիրակներ։

Ֆորումի շրջանակում տեղի են ունեցել նիստեր, հանդիպումներ, կլոր սեղանի շուրջ բանակցություններ, հնարավորություն է ստեղծվել քննարկել գործարար միջավայրի ներկա իրավիճակները և ուրվագծել ապագայի հեռանկարները։

Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը հանդիպում է ունեցել Բաշկորտոստանի վարչապետ Նազարովի հետ, որի ընթացքում ներկայացրել է Արմավիրի մարզի հնարավորությունները, առանձնահատկություններն ու փոխգործակցության ուղիները, քննարկվել են երկկողմ կապերի սերտացման և համագործակցության ծրագրերի վերաբերյալ հնարավոր հեռանկարներ՝ կարևորելով ՀՀ Արմավիրի մարզի ու Բաշկորտոստանի Հանրապետության միջև բարեկամական և գործնական արդյունավետ հարաբերությունների ամրապնդումը։

Բաշկորտոստանի վարչապետ Նազարովի հրավերով ֆորումին մասնակցող Արմավիրի և Լոռու պատվիրակությունները մասնակցել են ոչ պաշտոնական ճաշկերույթի։

Հանդիպումն ամփոփվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմամբ և պայմանավորվածություննրի ձեռքբերմամբ։

Հավելենք, որ հայկական պատվիրակությունը Ֆորումի շրջանակում այցելել է Բաշկորտոստանի նրբատախտակի (фанера) արտադրամաս և «Բաշսպիրտ» սպիրտի արտադրության գործարան, ծանոթացել վերամշակման և արտադրության գործընթացներին։

Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը հանդիպում է ունեցել նաև մոսկվայաբնակ հայ սուզալողորդ, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն Շավարշ Կարապետյանի հետ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36