Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել մարզխորհրդի տարեվերջյան նիստը

19.12.2022

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզխորհրդի տարեվերջյան նիստը, որին մասնակցել են մարզի համայնքների ու վարչական միավորների ղեկավարները, ՀՀ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները, մարզպետի տեղակալը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ոլորտային պատասխանատուները:

Մարզխորհրդի նիստի օրակարգով հաստատված հարցերի շրջանակում Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը, որն իր մեջ ներառել է ըստ ոլորտների իրականացված աշխատանքները, գրանցված արդյունքները և նախատեսվող ծրագրերը:

Մարզպետն ընդգծել է, որ աշխատակազմը 2022 թվականի աշխատանքային գործունեությունը սկսել է մարզի 8 համայնքների և մարզի բնակչության հիմնախնդիրներից բխող սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների իրականացմամբ՝ գործողության հիմքում դնելով «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի դրույթները։

Նա նշել է, որ ընթացիկ տարին բավականին բարդ էր վարչատարածքային բարեփոխումների շրջանակում՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած համայնքների խոշորացմամբ պայմանավորված, ըստ որի համայնքների միավորման բուն գործընթացն իրականացվել է 2022 թվականին. տարվա առաջին կեսին ձևավորվել են համայնքների աշխատակազմերը, իսկ երկրորդ կեսին անցկացվել են համայնքային ծառայության մրցույթները:

Մարզխորհրդի նիստի օրակարգով հաստատված հարցերի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզի տեղական ինքնակառավարման մարմիններում 2022 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների մասին զեկույցներ է ներկայացրել մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ–գլխավոր իրավաբան Լիաննա Հարությունյանը:

ՀՀ Արմավիրի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2022 թվականի արդյունքների մասին 12.12.2022թ-ի դրությամբ զեկուցել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը:

ՀՀ Արմավիրի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը ներկայացրել է մարզի համայնքներում 2022 թվականի ընթացքում իրականացված սոցիալ–տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի արդյունքներն ու 2023 թվականի սուբվենցիաների տրամադրման հայտերի ներկայացման ընթացքը:

Խոսելով մարզում 2022 թվականի ընթացքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման արդյունքների մասին՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը նշել է, որ հսկողություն է սահմանվել մշտադիտարկման արդյունքում արձանագրված թերությունները վերացնելու ուղղությամբ:

Արմավիրի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններում 2022 թվականի ընթացքում իրականացված մշտադիտարկումների և ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքներն էլ ներկայացրել է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը:

Մարզի խորհրդի նիստն ավարտվել է օրակարգային հարցերի, հայտարարությունների ամփոփմամբ և ընթացիկ հարցերի քննարկմամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50