Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն՝ սննդամթերքի փողոցային առևտրի նկատմամբ հսկողություն իրականացնելու վերաբերյալ

19.12.2022

Այսօր մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ սննդամթերքի փողոցային /բացօթյա/ առևտրի նկատմամբ հսկողություն իրականացնելու վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Սննդամթերքի անվտանգութան տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը, ՀՀ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանը, մարզի համայնքների ղեկավարները, ոլորտի պատսխանատուները:

Կենդանական ծագմամբ սննդամթերքի փողոցային /բացօթյա/ առևտրի դեմ պայքարի հարցով ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը դիմել է մարզային իշխանություններին՝ իրականացնել համատեղ խստացված վերահսկողական միջոցառումներ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների, ՀՀ ոստիկանության, պարեկային ծառայության և համայնքային ծառայողների մասնակցությամբ:

Ա. Շատվորյանը ներկայացրել է, որ սպանդանոցների ներկայացուցիչները մտահոգություններ են հայտնել սպանդանոցային ծագման մսեղիքն ուղեկցող 5-րդ ձևի անասնաբուժական վկայականի կեղծման, որոշ սպանդանոցների կողմից այն ապօրինաբար վաճառելու դեպքերի մասին, ինչպես նաև՝ որ անասնատերերը չեն դիմում սպանդանոցներին՝ շարունակնելով բակային մորթը: Ձևաթղթի կեղծում-վաճառքը հանցագործություն է և խնդրի մասին պետք է տեղեկացնել իրավապահ մարմիններին:

Մարզպետ Է. Հովհաննիսյանը հանձնարարեց պատասխանատուներին հետևողական և միասնական լինել՝ բացառելով որևէ անօրինական դրսևորում:

ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին՝ հարցին հետևողականորեն վերաբերվելու և համապատասխան միջոցներ ձեռք առնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50