Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առթիվ
20.12.2022
Մեր հայրենիքի պատմության ընթացքում անվտանգության մարմինները եղել են պետության հուսալի ողնաշարը: Եվ մենք, իրավամբ, հպարտանում ենք նրանց աշխատակիցների սխրանքներով, ովքեր անձնվիրաբար ծառայել են հայրենիքին, ապահովել են ժողովրդի անվտանգությունը, պաշտպանել են ՀՀ քաղաքացիների օրինական շահերն ու իրավունքները՝ նպաստելով հասարակության կայուն ու բնականոն զարգացմանը:
Ազգային անվտանգության ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, այս օրը երախտագիտության ամենաջերմ խոսքերն եմ ուղղում ձեզ՝ ձեր պրոֆեսիոնալիզմի, տոկունության ու անձնուրացության համար:
Դուք իրականացնում եք կարևոր ծառայություն, որը պահանջում է մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակ, սկզբունքայնություն, անմնացորդ նվիրվածություն հայրենիքին:
Պետականության անվտանգ գոյության ապահովման կարևորագույն առաքելութունը գերակա նշաձող դարձնելով, պահպանելով կայունությունը հասարակության և տնտեսության մեջ՝ պատասխանատվությամբ իրականացնում եք ամենաբարդ և հաճախ կյանքի համար վտանգավոր խնդիրները:
Համոզված եմ, որ ձեր կուտակած հարուստ փորձն ու մասնագիտական հմտությունները կշարունակեն ծառայել Հայաստանի Հանրապետության ազգային շահերի ապահովմանը, մեր պետականության հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:
Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, բարեկեցություն, խաղաղություն և աշխատանքային ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգության: