Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի​ շնորհավորանքի խոսքը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առթիվ ​

20.12.2022

Մեր հայրենիքի պատմության ընթացքում անվտանգության մարմինները եղել են պետության հուսալի ողնաշարը: Եվ մենք, իրավամբ, հպարտանում ենք նրանց աշխատակիցների սխրանքներով, ովքեր անձնվիրաբար ծառայել են հայրենիքին, ապահովել են ժողովրդի անվտանգությունը, պաշտպանել են ՀՀ քաղաքացիների օրինական շահերն ու իրավունքները՝ նպաստելով հասարակության կայուն ու բնականոն զարգացմանը:

Ազգային անվտանգության ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, այս օրը երախտագիտության ամենաջերմ խոսքերն եմ ուղղում ձեզ՝ ձեր պրոֆեսիոնալիզմի, տոկունության ու անձնուրացության համար:

Դուք իրականացնում եք կարևոր ծառայություն, որը ​ պահանջում է մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակ, սկզբունքայնություն, անմնացորդ նվիրվածություն հայրենիքին:

Պետականության անվտանգ գոյության ապահովման կարևորագույն առաքելութունը գերակա նշաձող դարձնելով, պահպանելով կայունությունը հասարակության ​ և տնտեսության մեջ՝ պատասխանատվությամբ իրականացնում եք ամենաբարդ և հաճախ կյանքի համար վտանգավոր խնդիրները:

Համոզված եմ, որ ձեր կուտակած հարուստ փորձն ու մասնագիտական ​​հմտությունները կշարունակեն ծառայել Հայաստանի Հանրապետության ազգային շահերի ապահովմանը, մեր պետականության հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:

Եվս մեկ անգամ ​ ջերմորեն շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, բարեկեցություն, խաղաղություն և աշխատանքային ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության​ և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգության: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 14:41:33