Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միասին մաքրենք մեր մարզը աղբից

21.12.2022

Արմավիրի մարզի սիրելի՛ բնակիչներ, պետական և մասնավոր հաստատությունների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 24-ին մարզի ողջ տարածքում ընդհանուր մաքրման, աղբահանության և տարածքների բարեկարգման աշախատանքներ կիրականացվեն:

Մարզի ազգաբնակչությանը, մարզային, համայնքային նշանակության կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին և մասնավոր ընկերություններին կոչ է արվում ակտիվ մասնակցություն ունենալ տվյալ համայնքում իրականացվող մաքրման աշխատանքներին։

Շաբաթօրյակի շրջանակում մարզպետարանի աշխատակիցները կայցելեն համայնքներ, կմասնակցեն նախատեսվող աշխատանքներին՝ միաժամանակ հետևելով դրանց ընթացքին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08