Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարության երկու որոշումներով Արմավիրի մարզպետարանին հատկացվել է առողջապահական հաստատությունների համար՝ 205, մլն 380.0 հազար ՀՀ դրամ, իսկ սուբվենցիաների գծով՝ 338 մլն 283.1 հազար ՀՀ

22.12.2022

Կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի առողջապահական հաստատություններին 205, մլն 380.0 հազար դրամ գումար հատկացնելու նախագիծը՝ բժշկական սարքավորումներ ձեռքբերելու նպատակով, ըստ որի՝

  • «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն ՓԲԸ-15,490.0 հազար դրամ
  • «Զարիշատ (Արամ) Մարտինի  Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-130,250.0 հազար դրամ
  • «Էջմիածին բժշկական կենտրոն» ՓԲԸ-37,700.0 հազար դրամ
  • «Մեծամորի բժշկական կենտրոն»  ՓԲԸ-21,940.0 հազար դրամ


Նիստի օրակարգային մեկ այլ  որոշման նախագծի ընդունմամբ էլ Արմավիրի մարզի համայնքներին ՀՀ պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արմավիրի մարզպետարանին 338 մլն 283.1  հազար դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի՝

 

  • Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի թիվ 3 և թիվ 7 մանկապարտեզ ՀՈԱԿ-ների ջեռուցման համակարգերի կառուցում, գազաֆիկացում, հին դռների և պատուհանների նորով փոխարինում, Լուկաշին գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի ջեռուցման համակարգի կառուցում- 43,710.2 հազար դրամ
  • Բաղրամյան համայնքի Լեռնագոգ  բնակավայրի 5-րդ փողոցի 5 հարկանի շենքի տանիքի հիմնանորոգում, Դալարիկ բնակավայրի 13 բազմաբնակարան շենքի տանիքի վերակառուցում, Դալարիկ բնակավայրի  Բաղրամյան 18  բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի հիմնանորոգում- 23,101.9 հազար  դրամ
  • Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրի փողոցների ցածր ճնշման գազատարի կառուցում, Շենավան, Նոր Արմավիր բնակավայրերի գազաֆիկացում- 58,051.1 հազար դրամ
  • Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրի փողոցների գազամատակարարում- 19,769.6 հազար դրամ
  • Փարաքար համայնքի Այգեկ և Բաղրամյան  բնակավայրերի  փողոցների  ասֆալտապատում -54,167.70 հազար դրամ
  • Փարաքար համայնքի Պտղունք բնակավայրի Ագաթանգեղոս փողոցի, Փարաքար բնակավայրի Արցախի թաղամասի գազաֆիկացում- 20,651.8 հազար դրամ
  • Խոյ համայնքի Ծաղկալանջ բնակավայրի խմելու ջրի ցանցի  հիմնանորոգում և որոշ հատվածներում վերանորոգում-58,335.0 հազար դրամ
  • Խոյ համայնքի Ծիածան բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծերի կառուցում-36,951.0 հազար դրամ
  • Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրի Բ.Ներսիսյան 2-րդ նրբ., Ս.Վիրաբյան, Երիտասարդական 3-րդ, Հարավ-Արևելյան 2-րդ փողոցների գազիֆիկացում-27,292.9 հազար դրամ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50