Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպել է Արմավիրի Վետերանների խորհրդի ներկայացուցիչների հետ

23.12.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը սույն թվականի դեկտեմբերի 23-ին ներկա է գտնվել Արմավիրի Վետերանների խորհրդի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին ներկա էին նաև ՀՀ Վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը, վետերաններ, այլ հյուրեր:

Արմավիրի Վետերանների միության նախագահ Վրեժ Փիլոյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց վերջին չորս ամիսների ընթացքում կատարած աշխատանքները:

ՀՀ Վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը շնորհակալություն հայտնեց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին՝ նմանատիպ հանդիպումներին ներկա գտնվելու և աջակցելու համար՝ նշելով, որ Արմավիրի մարզը մշտապես առանձնացել է իր վերաբերմունքով:

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ, լինելով մարզի բնակիչ, իր համար մեծ պատիվ է լինել այն մարդկանց կողքին, ովքեր իրենց մեծ նվիրումն ունեն Հայաստանի անցած ճանապարհի կերտման մեջ՝ անտեսելով հատկապես վերջին 30 տարիների՝ բարդ ու փորձություններով լի ուղին:

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հավելեց, որ այսօրվա երիտասարդության մեջ հայրենասիրություն սերմանելու գործում հատկապես մեծ պետք է լինի մարզի վետերանների խորհրդի դերը:

Մարզպետ Է. Հովհաննիսյանը վերջում շնորհավորեց բոլորի գալիք Նոր տարին՝ մաղթելով առողջություն, երկար կյանք, իսկ երկրին՝ խաղաղություն և անվտանգություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50