Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարային-երաժշտական ներկայացում Արմավիրի Արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ

23.12.2022

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի թիվ 1 մշակույթի տանն այսօր ներկա է գտնվել Արմավիրի Արվեստի դպրոցի կողմից կազմակերպված տոնական պարային-երաժշտական ներկայացմանը, որին կրթօջախի սաները հանդես են եկել տարբեր վոկալ-էստրադային կատարումներով, պարային ներկայացումներով:

Բազմաժանր ծրագրի երկրորդ հատվածը ներկաներին տեղափոխեց հեքիաթների աշխարհ, որտեղ բոլոր հերոսները երգ ու պարով տոնում էին ամանորը՝ հանդիսատեսին մտովի տեղափոխելով հեքիաթային մի աշխարհ:

Օրը հետաքրքիր էր արմավիրիցի փոքրիկների համար, ովքեր իրենց մանկական հիշողություններում միշտ կպահեն ցերեկույթի հաճելի ակնթարթները:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36