Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզում այսօր տեղի է ունեցել «Մաքուր մարզ – մաքուր համայնք» կարգախոսով համամարզային շաբաթօրյակը
24.12.2022
Սույն թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ Արմավիրի մարզի ողջ տարածքում իրականացվեց համամարզային շաբաթօրյակ:
«Մաքուր մարզ – մաքուր համայնք» ծրագրի շրջանակներում՝ շրջակա միջավայրի մաքրման և բարեկարգման աշխատանքներն իրականացվել են բոլոր համայնքներում, որտեղ ներգրավված են եղել համայնքային և պատկան մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինների ենթակա կազմակերպությունները և տնտեսվարող սուբյեկտները, ուսումնական, առողջապահական հաստատությունների կոլեկտիվներին ու աշակետները:
Համամարզային շաբաթօրյակի շրջանակում մարզպետի համապատասխան որոշմամբ մարզպետարանի աշխատակիցներից ստեղծված աշխատանքային խումբերն այցելել են համայնքներ, մասնակցել մաքրման և բարեկարգման աշխատանքներին` ուշադրություն դարձնելով շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանով նախատեսված միջոցառումների ապահովմանը:
Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ շրջայց է կազմակերպվել նաև Խոյ համայնք, որտեղ փոխմարզպետը երեխաների հետ մասնակցել է շաբաթօրյակի աշխատանքներին, հետևել համայնքի մաքրման և բարեկարգման գործընթացին:
Մարզի ողջ տարածքում իրականացված մաքրման և բարեկարգման աշխատանքներին մասնակցել են տարբեր կառույցներ ներկայացնող շուրջ 25 հազար աշխատակիցներ, այդ թվում` դպրոցականներ: Շաբաթօրյակին ներգրավվել է ավելի քան 122 միավոր տեխնիկա:
Իրականացված լայնամաշտաբ և սրտացավ աշխատանքների շնորհիվ՝ Արմավիրի մարզը Նոր տարին կդիմավորի մաքուր և բարեկարգ համայնքներով: