Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընթացքի մեջ են Խորոնք բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները
26.12.2022
Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Արաքս համայնքի Խորոնք բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները:
Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 158.33 մլն դրամ է, որի 70%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, իսկ 30%-ը՝ համայնքի:
Կապալառու կազմակերպությունը «Եղնիկիպես» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «Բագարանի Բարիք» ՍՊԸ-ն:
Սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է կապիտալ վերանորոգել 785,4քմ մակերեսով մանկապարտեզի շենքը, ուր կհաճախի 100 երեխա: