Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների՝ 2022 թվականի վերջին ընդունելությունը
27.12.2022
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների՝ 2022 թվականի վերջին ընդունելությունը: Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերում էին աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը, բնակարանային, անձնական խնդիրներին, որոնց տրվել են մասնագիտական պարզաբանումներ և ներկայացվել են լուծման հնարավոր տարբերակներ:
Մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրություն պահանջող հարցերը լրացուցիչ կքննարկվեն պատասխանատու ստորաբաժանումների կողմից, քաղաքացիներին կտրվի լիարժեք պատասխան։
Տեղեկացնենք, որ քաղաքացիների հաջորդ ընդունելությունը տեղի կունենա 2023 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 10:00-ին:
Ընդունելությանը մասնակցելու համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարությունում:
Հարցերի դեպքում զանգահարել (0237) 2 08 56 հեռախոսահամարով:
Ընդունելությունները տեղի են ունենում Արմավիրի մարզպետարանի վարչական շենքում (ք. Արմավիր, Աբովյան 71):