Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհակալագրեր՝ ՀՀ մարզպետարանները ներկայացնող մի շարք աշխատակիցներին

27.12.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ մարզպետարանների զորահավաքային նախապատրաստության ստորաբաժանումների ղեկավարների և մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու պարտականությունները կատարող համապատլասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ։

Հանդիպման ժամանակ ամփոփվել է 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքը և նախանշվել են եկող տարվա անելիքները:

Նախարարը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար, հորդորել աշխատանքում դրսևորել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն՝ հաշվի առնելով երկրի առաջ ծառացած մարտահրավերները։

Հանդիպման ավարտին Գ. Սանոսյանը շնորհակալագրեր է հանձնել մի շարք աշխատակիցների՝ տարվա ընթացքում արձանագրած ցուցանիշների համար։

Նախարարի շնորհակալագրով են պարգևատրվել Արմավիրի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Անդրանիկ Լալայանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36