Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետարանում անցկացվել է Արմավիրի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

28.12.2022

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր անցկացվել է մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ:

Նիստին ներկա էին հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ, փոխգնդապետ Համլետ Ադամյանը, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Անդրանիկ Լալայանը:

Նիստի ընթացքում ուսումնասիրվել են ՀՀ Արմավիրի մարզից 2022 թվականի ձմեռային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով նպատակային ուսումնառության հանգամանքով պայմանավորված տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիների անձնական գործերը և տրվել են համապատասխան եզրակացություններ:

Հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները սահմանված կարգով և ժամկետներում կներկայացվեն ՀՀ պաշտպանության նախարարություն։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50