Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվել են Եվրոպայի և աշխարհի առաջնություններում առաջինից երրորդ պատվավոր տեղերը զբաղեցրած մարզիկներն ու մարզիչները

29.12.2022

ՀՀ Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում կազմակերպվել էր 2022 թվականին Եվրոպայի և աշխարհի առաջնություններում առաջինից երրորդ պատվավոր տեղերը զբաղեցրած մարզիկների և մարզիչների պարգևատրման արարողությունը։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետարանի պատվիրակությունը` մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհավորեց բոլոր մարզիկներին` միջազգային ասպարեզում հաջողություններ ունենալու համար` մաղթելով նորանոր հաղթանակներով ու նվաճումներով լի բազում ակնթարթներ։

Միջոցառման ընթացքում պարգևատրվեցին նաև Արաքս համայնքում սպորտային գործունեություն ծավալած մարզիչները և Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի լավագույն արդյունք ցուցաբերած աշխատակիցները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36