Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախատոնական միջոցառում Արմավիրի մարզպետարանում

29.12.2022

ՀՀ Արմավիրի մարզպետարանն իր դռներն էր բացել մարզի շուրջ 100 երեխաների առջև, ովքեր հրավիրված էին մասնակցելու տարեմուտի տոնական միջոցառմանը։

ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը ողջունեց ներկաներին` շնորհավորելով գալիք տոների առթիվ, որից հետո երեխաների համար Մեծամորի «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատերախումբը ներկայացրեց Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթը։

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի և նորվեգաբնակ Մարտին Դավթյանի համագործակցության շնորհիվ միջոցառման ավարտին երեխաներին բաժանվեցին անակնկալ նվեր-տուփեր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 17:45:24