Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետարանին հատկացված 205, մլն 380.0 հազար ՀՀ դրամով ձեռք բերված բժշկական սարքավորումներն արդեն ՀՀ Արմավիրի մարզի առողջապահական հաստատություններում են
30.12.2022
Կառավարության 22.12.2022 թվականի նիստում գործադիրը հավանության էր արժանացրել Արմավիրի մարզի առողջապահական հաստատություններին 205, մլն 380.0 հազար դրամ գումար հատկացնելու նախագիծը՝ բժշկական սարքավորումներ ձեռքբերելու նպատակով:
Տրամադրված գումարով ձեռք բերված սարքավորումներն արդեն բժշկական կենտրոններում են:
1. «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն ՓԲԸ-ին հատկացվել է 15,490.0 հազար ՀՀ դրամ, որի արդյունքում ձեռք է բերվել՝
- Ճեղային լամպ՝ աչքի հետազոտման համար- 2 400 000 ՀՀ դրամ
- Կլինիկական բիոքիմիական արյան ավտոմատ վերլուծիչ – 6 999 996 ՀՀ դրամ
- Էլեկտրոլիտների որոշման ավտոմատ ապարատ- 3 600 000ՀՀ դրամ
- Լրիվ ավտոմատ հեմատոլոգիական վերլուծիչ- 2 490 000 ՀՀ դրամ
2. «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ- ին տրամադրվել է 130,250.0 հազար ՀՀ դրամ, որից
- Անզգայացման ապարատ- 9 750 000 ՀՀ դրամ
- էՕՊ- 40 000 000 ՀՀ դրամ
- Թվային ռենտգեն սարք- 32 500 000 ՀՀ դրամ
- Էնդոսկոպիկ ապարատ- 34 000 000 ՀՀ դրամ
- Սոնոգրաֆիա- 14 000 000 ՀՀ դրամ
3. «Էջմիածին բժշկական կենտրոն» ՓԲԸ- ին հատկացվել է 37,700.0 հազար ՀՀ դրամ, որից
- Ուլտրաձայնային հետազոտության սարք – 22 000 000 ՀՀ դրամ
- Անզգայացման սարք- 9 700 000 ՀՀ դրամ
- Դեֆիբրիլիատոր երկու հատ ՝ յուրաքանչյուրը 3 000 000 ՀՀ դրամ
4. «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին հատկացվել է 21,940.0 հազար ՀՀ դրամ, որի արդյունքույմ ձեռք է բերվել՝
- Արհեստական օդափոխության սարք -9 450 000 ՀՀ դրամ
- ՈՒլտրաձայնային թերապիայի համակցաված սարք-5 000 000 ՀՀ դրամ
- Հարված ալիքային թերապիայի սարք-5 000 000 ՀՀ դրամ
- Լրիվ ավտոմատ հեմատոլոգիական վերլուծիչ-2 490 000 ՀՀ դրամ: