Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալագրերով պարգևատրեց ՀՀ Արմավիրի մարզի առողջապահական հաստատությունների բուժաշխատողներին

30.12.2022

Սույն թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ Արմավիրի մարզի առողջապահական հաստատությունների տնօրեններին և մի շարք բուժաշխատողների:

Մարզպետը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց իրենց կատարած աշխատանքի համար՝ նշելով որ թեև 2022 թվականի ընթացքում տարբեր մարտահրավերների առջև կանգնեցին, բայց անուամենայնիվ հնարավոր եղավ իրականացնել այն նպատակները, որոնք սահմանել էին 2022 թվականի ընթացքում:

Օրակարգային որևէ շեղում չունենալով՝ մարզի առողջապահական հաստատություններն այսօր ունեն լուրջ ձեռքբերումներ, որոնք տարիներ շարունակ հնարավոր չի եղել իրականացնել:

Է. Հովհաննիսյանը նշեց, որ մարզի առողջապահական հաստատություններում իրակնացվում են լայնածավալ ծրագրեր, որոնք էականորեն կփոխեն մարզի բնակչության վերաբերմունքը բուժհաստատությունների նկատմամբ:

«Հիվանդանոցները պետք է դառնան այն վստահելի կենտրոնները, որտեղ յուրաքանչյուր շահառու իրեն կզգա ապահով և անվտանգ, հիվանդանոցներում աշխատող յուրաքանչյուր աշխատակից պետք է լինի սրտացավ և իր աշխատանքին նվիրված, իսկ լավագույն աշխատակիցները մշտապես կլինեն գնահատված»,- հավելեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:

Վերջում մարզպետը շնորհակալագրեր հանձնեց իրենց գործին նվիրված և բարեխիղճ բուժաշխատողներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36