Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրցի բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը Հայաստանի Հանրապետության 10 լավագույն մարզիկների շարքում
31.12.2022

Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ տեղի է ունեցել 2022 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի Հանրապետության 10 լավագույն մարզիկների շարքում է նաև ՀՀ Արմավիրի մարզի Դալարիկ բնակավայրի բնակչուհի Անի Հովսեփյանը, ով Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշայինների եզրափակչում 4:1 հաշվով առավելության էր հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնի նկատմամբ և արժանացել Եվրոպայի մեծահասակների չեմպիոնի կոչմանը:
Շնորհավորում ենք Անի Հովսեփյանին և մաղթում միջազգային ասպարեզում նոր
հաղթանակներ ու նվաճումներ, Հայաստանի Հանրապետության դրոշը հպարտորեն բարձրացնելու բազում հնարավորություններ ու հաջողություններ։